Լուրեր

Իլոն Մասքն առաջին անգամ գլխավորել Է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը

Tesla եւ SpaceX ընկերությունները ղեկավարող Իլոն Մասքն առաջին անգամ գլխավորել Է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշն ըստ Forbes հանդեսի։ Հանդեսի տվյաներով՝ այս պահին Մասքի կարողությունը գնահատվում Է 219 միլիարդ դոլար:

Վարկանիշի առաջատարների եռյակ են մտել նաեւ Amazon ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը մինչեւ 2022 թվականը գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը չորս տարվա ընթացքում անընդմեջ, եւ Բեռնար Առնոն՝ LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահը: Նրանց կարողությունները հետազոտության հեղինակները գնահատել են համապատասխանաբար 171 միլիարդ դոլար եւ 158 միլիարդ դոլար: Առաջատարների հնգյակը եզրափակում են Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյտսը (129 միլիադ դոլար) եւ Berkshire Hathaway հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆետը (118 միլիարդ դոլար):

Ցուցադրել ավելի
Back to top button