Լուրեր

Շվեդիայի նորաստեղծ մանկական գրադարանը համալրվել է հայ գրականությամբ

Շվեդիայում գործունեություն ծավալող բելգիացի արվեստագետ Թիերի Մորթիերը նախաձեռնել է Շվեդիայում օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի ստեղծման գործընթաց: Նորաստեղծ գրադարանում իր մասնաբաժինն ունի նաև հայ գրականությունը:

Նախաձեռնությունն իրականացվում է երկրում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, «Աստրիդ Լինդգրեն» հիմնադրամի, Շվեդիայի բնիկ Սամի համայնքի և շվեդական գրադարանային համակարգի հետ գործակցությամբ:

«Զանգակ», «Անտարես» և «Արևիկ» հրատարակչությունները ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների միջնորդությամբ Շվեդիայում օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի համալրման նպատակով գրադարանին է նվիրել տասնվեց մանկական գիրք.

1. Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ»
2. Հասմիկ Ափոյան, «Խաղալիքների տունը»
3. Նունե Սարգսյան, «Քաչալ ոզնին»
4. Նունե Սարգսյան, «Մրջնակերներ»,
5. Նունե Սարգսյան, «Զմրուխտյա մկրատը»
6. Նունե Սարգսյան, «Կախարդական կոճակներ»
7. Լիլիթ Ալթունյան, «Կապույտ աղվեսը»
8. Լիլիթ Ալթունյան, «Երաժիշտ հրեշը»
9. Լևոն Նես, «Բալզակ»
10. Կարինե Խաչատուրյան, «Խիզախերեն»
11. Լիլիթ Հակոբյան, «Թելեթրիփ»
12. Մկրտիչ Արմեն, «Գույնզգույն թագավորություն»
13. Նաիրա Եդիգարյան, «Չիփչու Նիչուն և կամակորները»
14. Արտավազդ Եղիազարյան, «Վիշապաքարի գաղտնիքը»
15. Գրիգ, «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը»
16. Արիս Ռաֆֆիչ, «Եվայի երազը»

Ցուցադրել ավելի
Back to top button