Տեսանյութեր

Բարի գալուստ Երևան. Մանկական Եվրատեսիլի էջը տեսանյութ է հրապարակել

Մանկական Եվրատեսիլի պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութ, որում բոլորին հրավիրում են Երևան։ Դեկտեմբերի 11-ին Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը։

«Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունն անելու են առավելագույնը, որ հոբելյանական՝ 20-րդ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե՛ մրցույթի մասնակիցների, թե՛ բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար: Մենք ջանք չենք խնայելու, որ տարեվերջին երաժշտական հրաշքն իրականություն դարձնենք Երևանում» — գրել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button