Տնային աշխատանք

Գ․ Զոհրապ․ ծանոթ և․․․անսպասելի. Տնային աշխատանք

Բանասեր Նարինե Թուխիկյանն այս զրույցում առաջարկում է անդրադառնալ Գրիգոր Զոհրապի կյանքին, գործունեությանը, դպրոցական ծրագրից դուրս որոշ նրբությունների՝ գրողի պատկերացումների, հատկապես կանանց մասին ունեցած իր տեսլականի մասին։

Ն․ Թուխիկյան- «Մենք Զոհրապին ճանաչում ենք իբրև նորավեպի մեծ վարպետ, մեկը, ով մեզ հրաշալի գրականություն է ժառանգել, ում միջոցով վայելում ենք չքնաղ արևմտահայերենը, ով մեզ գեղագիտություն է փոխանցել իր գրականությամբ։ Նաև գիտենք, որ կրթությամբ և մասնագիտությամբ Զոհրապն իրավաբան էր։ Կրթությունն ստացել էր Եվրոպայում և բացառիկ իրավաբան էր, բացառիկ փաստաբան էր՝ արդեն Օսմանյան կայսրությունում։ Անաչառ էր, արդարամիտ, որևէ քաղաքական հոսանքների չտրվող, և իզուր չէ, որ ինքն իր մասին ասում էր՝ ես սահմանադրության փաստաբանն եմ, այսինքն՝ ես երաշխավորն եմ սահմանադրության պահպանման։ Անգամ ինչ-որ մի պահի նրան արգելել են փաստաբանություն անել այն բանից հետո, երբ նրա փաստաբանական գործունեության շնորհիվ արդարացվել է մի բուլղար քաղաքական գործիչ, որին օսմանյան իշխանություններն ամենևին չէին ուզենա արդարացված տեսնել։
Իր գրական ստեղծագործություններին անդրադառնալով ուզում եմ անդրադառնալ կանանց կերպարներին, բայց ոչ թե հատիկ-հատիկ, այլ ընդհանրապես ներկայացնելով Զոհրապի՝ կանանց նկատմամբ ունեցած վերաբերմունքը և ընդհանրապես պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի կինը։

Երբ կարդում ենք նրա նորավեպերը, թվում է, թե Զոհրապը շատ մեծ հոգեվերլուծող է և կանանց հոգիների մեծագույն գիտակ, բայց ինչպե՞ս է նա այդ, այսպես ասած, «գիտելիքը» ձեռք բերել, սա հետաքրքիր հարց է․ արդյո՞ք իր կյանքի փորձն է, արդյո՞ք իր դիտարկումներն են։
Փորձեցի ծանոթանալ Զոհրապի անձնական նամակագրությանը, իր տիկնոջը՝ Կլարա Յազըճյան-Զոհրապին ուղղված նամակներին, և ինձ համար հետաքրքիր մի բան հայտնաբերեցի․ Զոհրապն աներևակայելի կնամեծար էր։ Կնոջը գրած նամակներում այնպիսի սեր, այնպիսի խանդաղատանք, այնպիսի ջերմություն կա, որ հաճախ չես հանդիպի։
28 տարի նրանք համատեղ ապրել են, բայց Զոհրապի բոլոր նամակները, որոնք նա գրել է այս ընթացքում կնոջը, այնպիսին են, ասես նրանք նոր-նոր սիրահարված զույգեր էին ու մեղրամիսն էին վայելում։ Քնքուշ սիրտ ու հոգատար վերաբերմունք ուներ Զոհրապն իր կնոջ հանդեպ, բայց․․․


Ինձ համար չափազանց հետաքրքրական էին նրա հոդվածները, որտեղ նա անդրադառնում է ընդհանրապես կնոջ գաղափարին, թե ինչպիսին պետք է լինի կինն ընդհանրապես։ Եվ պարզվում է, ըստ Զոհրապի, «կինը պետք չունի կրթություն ստանալու», կինը պետք է լինի քնքուշ, հեզ, ամբողջապես նվիրված ընտանիքին, զավակների դաստիարակությանը, ամուսնու սատարությանը, բայց ոչ երբեք՝ կրթությանը։

Եվ մի հոդված գրեց, որը տպագրվեց 1892 թվականին և որի վերնագիրն էր «Ինչու՞ էրիկ մարդիկ չեն ամուսնանար շատ ուսյալ աղջիկներու հետ» ․․․ Այ քեզ բա՜ն․․․

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button