Լուրեր

Կամերային նվագախումբը հանդես կգա Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգով։ Never Forget խորագրով համերգը տեղի կունենա ապրիլի 23-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) ելույթ կունենա դիրիժոր Լյուք Բաղդասարյանի (Շվեյցարիա) ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում Յոզեֆ Հայդնի ստեղծագործություններն են։

Ամեն տարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը տարբեր նախաձեռնություններով իր հարգանքի տուրքն է մատուցում անմեղ զոհերի հիշատակին։ Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին` Եղեռնի տարելիցին, Լյուք Բաղդասարյանն իր լարային կազմով ելույթ է ունենում Կոմիտասի ստեղծագործություններով:

Ցուցադրել ավելի
Back to top button