Լուրեր

«Սուրճ, սէր, թանգարան»․ ցուցահանդես Հովհաննես Թումանյանի թանգարանում

Հովհաննես Թումանյանի թանգարանում ապրիլի 20-ից մինչև հունիսի 15-ը տեղի կունենա ցուցահանդես հայերի սրճախմության և սուրճի ավանդույթների մասին՝ ընդգրկելով 18-րդ դարից մինչ 20-րդ դարակես ընկած ժամանակահատվածը: Ներկայացվելու է սուրճի մշակույթի վերաբերյալ 100-ից ավելի ցուցանմուշ:

Առաջին անգամ 32 թանգարան և մասնավոր հավաքածուներ միացել են նախագծին՝ որպես հայաստանյան թանգարանների լայնածավալ համագործակցության դրսևորում: Ցուցահանդեսի ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա այցելելու և տեղեկանալու սուրճի մշակույթում հայերի մասին պատմող զանազան փաստարկների։ Մինչև ցուցահանդեսի ավարտը՝ յուրաքանչյուր ուրբաթ (ժամը՝ 19։00), այցելուները թանգարանում կարող են ներկա գտնվել սուրճի և հայ մեծերի, ազգագրության, պատմության վերաբերյալ զրույց-քննարկումների։

Ցուցահանդեսի համար հիմք են ծառայել ոչ միայն հայկական աղբյուրներն ու հայաստանյան թանգարանների պահոցները, այլև աշխարհի մի շարք գիտնականների ուսումնասիրությունները, տարբեր գիտական կազմակերպությունների արխիվները։

Ցուցադրել ավելի
Back to top button