ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը և «ԱԿՏ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում են թատերական պաստառների առաջին փառատոնը Հայաստանում։
Փառատոնին կարող են մասնակցել դիզայներներ, ստեղծագործողներ, թատրոններ, թատերախմբեր և կազմակերպություններ բոլոր երկրներից։ Մասնակցությունը փառատոնին անվճար է։
Փառատոնը մրցութային է, նախընտրական փուլը հաղթահարած աշխատանքները գնահատելու է միջազգային ժյուրին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։
Մանրամասները՝ հղումով։