«Զարթուցիչ»-ը սահմանամերձ Կախակն գյուղում
Գարնանային բոլոր լուսաբացները գյուղերում սկսվում է աքլորականչով: Սևանա լեռների հարավային ստորոտին ծվարած Կախակն սահմանամերձ գյուղն էլ բացառություն չէ: Անտառազուրկ ու ամայի դաշտավայրում ծվարած գյուղը կանաչ օազիս է հիշեցնում, իսկ բնակիչները, որոնք հիմնականում Ադրբեջանից բռնագաղթած հայեր են, ապրում են գյուղի հոգսերով, միաժամանակ պահելով նաև սահմանը:
Գեղարքունիքի մարզի Կախակն սահմանամերձ գյուղը հակառակորդից հեռու է ընդամենը 5 կիլոմետրով։ Այն հիմնադրվել է 1830 թվականին, ունեցել իր եկեղեցին ու հայ համայնքը: Տարիներ անց այնտեղ սկսել են բնակվել ադրբեջանցիները, փլատակների վերածելով Քիլիսա վայրի եկեղեցին, ջնջելով հայկական հետքերը: Գյուղում պահպանվել են 15-16 դարերի եկեղեցի, խաչքարեր: Անկախացումից հետո միայն գյուղն սկսել է վերաբնակեցվել Ադրբեջանից բռնագաղթված հայերով: Այսօր գյուղում մեկ տասնյակ պայմանագրային զինծառայողներ են ապրում: 1991 թվականի ապրիլի 3-ին գյուղը Սովետքենդից վերանվանվեց Կախակն։ Անունը հուշում է` գյուղում կախված ակնաղբյուրներ կան, փոքրիկ ջրվեժներ:
Գյուղում հանդիպեցինք մեր տարեկիցներին։ Նրանք սիրով համաձայնեցին պատմել իրենց մասին։