Լուրեր

Կողբի երաժշտական դպրոցն այսուհետ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի անունով է

Կողբի երաժշտական դպրոցն այսուհետև կկրի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի անունը։

Անվանակոչությունը կատարվել է  «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ։  Մաեստրոն նույնպես ներկա է եղել միջոցառմանը՝ այն դարձնելով առավել ջերմ ու հիշարժան։ «Վերանորոգված, կահավորված, նոր երաժշտական գործիքներով համալրված և արդեն Տիգրան Մանսուրյանի անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները ավելի մեծ պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքն ու կրթությունը»,- իր խոսքում նշել է «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը:

Շնորհավորենք Կողբի Տ․ Մանսուրյանի անվան երաժշտական դպրոցի սաներին և ուսուցիչներին այս իրադարձության առթիվ և մաղթենք ստեղծագործական հաջողություններ ու հաղթանակներ։

Տեղեկացնենք, նաև, որ դպրոցի անվանակոչության արարողությունը եզրափակվել է «Կողբ» հիմնադրամի կողմից Տիգրան Մանսուրյանի անվան ամենամյա երաժշտական մրցանակի սահմանման մասին հայտարարությամբ։

Մրցույթի պայմանները շուտով կհրապարակվեն հիմնադրամի կողմից։

Ցուցադրել ավելի
Back to top button