Հայրիկի դասերը

էս երեխան ի՞նչ դաստիարակություն է ստացել․․․ Հայրիկի դասերը

Պիտի մի քիչ խոսենք ընտանիքից ու ընտանեկան դաստիարակությունից։

Բոլորս էլ գիտենք, որ մեր երեխաներն ամենալավն են։ Այո, իսկապես, ամեն ծնող էդպես է մտածում ու դա բնական է և բացատրելի։ Մենք մեր երեխաների մեջ տեսնում ենք մեզ և հպարտանում ենք նրանց շնորհքով, տաղանդով, բոլոր լավ ու գովելի կողմերով։

Բայց մեր երեխաները մեր արտացոլումն են նաև հասարակության մեջ։ Իսկ հասարակությունը՝ ինչ որ իմաստով, իսկապես անողոք է, և եթե մեր բալիկը մի բան էնպես չարեց՝ չի հապաղի դնելու իր ծանր կնիքը՝  էս երեխան ի՞նչ դաստիարակություն է ստացել․․․

Ասածս ամենևին չի նշանակում, որ անձի դրական կողմերը մարդիկ հակված չեն նկատելու։ Բայց մի տեսակ չգրված օրենք կա՝ լավն ես՝ բնական է, պարզ է, էդպես էլ պիտի լինի։ Իսկ այ, եթե սայթաքեցիր՝ ուրեմն բացթողումներ կան նախ և առաջ դաստիարակությանդ մեջ։ Ու որքան էլ բոլորը հասկանան, որ էսօրվա ազատությունների դեպքում, երեխայի աշխարհայացքը ձևավորում են նաև շրջապատը, համացանցն ու հեռուսատեսությունը /ինչը որքան էլ դուր չգա ոմանց, իսկապես, իրականություն է/ առաջին հարվածը, միևնույնն է, բաժին է ընկնում ընտանիքին, այսինքն մեզ, ծնողներիս։

Ու սա էլ բնական է ու հասկանալի․․․

Ցուցադրել ավելի
Back to top button