Զարթուցիչ

Շնորհավոր Մայիսի 9-ը. Զարթուցիչ

Մայիսի 9-ը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման օրն է։ 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում հերոսաբար պայքարել են շուրջ վեց հարյուր հազար հայորդիներ՝ ամբողջ աշխարհից։ Եվ այսօր մենք կրկին հիշում ենք նրանց սխրագործություններն ու խոնարհվում հերոսների հիշատակի առաջ, ծաղիկներ դնում հանուն հայրենիքի և խաղաղության իրենց կյանքը զոհաբերած մարտիկների հուշաքարին։ 1945 թվականի մայիսի 9-ից անցել է 77 տարի։ Այսօր էլ մեր տատիկների ու պապիկների հետ զրույցներում երբեմն հիշում ենք Մեծ Հայրենականի մարտիկների անուններ ու լսում պատմություններ նրանց մասին։ Ցավոք, այդ պատերազմի բովով անցած մասնակիցներից շատերն այլևս մեզ հետ չեն, բայց նրանց հուշերը՝ որոնք ձայնագրել ենք տարիներ առաջ, կարծում ենք հետաքրքրությամբ կլսեք։

Իսկ ‹‹Զարթուցիչ››-ի հյուրասրահում այսօր զրուցել ենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկության միության ‹‹Արմաթն օդում›› ծրագրի մասնակիցների հետ։ Մեր հյուրերն են Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի ‹‹Արմաթն օդում›› ծրագրի մասնակիցներ՝ Հայկ Սողոմոնյանը, Արթուր Ստեփանյանը և խմբակավար՝ Հայկ Կարապետյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button