Լուրեր

Աշխարհահռչակ ջութակահար Ջոշուա Բելը հանդես եկավ Երևանում

Առաջին անգամ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել «Գրեմմիի» մրցանակակիր, ջութակահար Ջոշուա Բելը: Համերգը կայացել է մայիսի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Ինչպես տեղեկանում ենք Ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջից, Ջոշուա Բելի աստվածային կատարմամբ հնչել է Բեթհովենի գեղեցկագույն Ջութակի կոնցերտը։ «Դահլիճում հանդիսատեսն ագահաբար վայելում էր Բելի Ստրադիվարիուսի ջութակից հնչող ամեն մի նոտան, իսկ նվագախմբի երաժիշտները ոգեշնչված էին նման մեծ արտիստի հետ երաժշտություն ստեղծելու հնարավորությամբ»։ Համերգը ղեկավարում էր Ազգային ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Լեփ-լեցուն դահլիճը մոտ տաս րոպե հոտնկայս ծափահարում էր երաժիշտներին։

Ցուցադրել ավելի
Back to top button