Առաջին անգամ չէ, որ ՌԴ Լիպեցկ քաղաքի պետական տիկնիկային թատրոնում բեմադրում են հայկական հեղինակների հեքիաթները։ Եվ ․․․կրկին հրավեր ․․․ Ռեժիսոր, դերասան Արմեն Բարսեղյանն այս անգամ էլ ներկայացնելու է Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողի քեֆը չի պակասի» հեքիաթը։ Ինչո՞ւ են ընտրվում հայկական հեքիաթները, և ինչպե՞ս է օտարազգի հանդիսատեսն ընդունում մեր ներկայացումները։ Հարցեր էլի ունենք, և այդ պատճառով էլ որոշեցինք ստուդիա հրավիրել Արմեն Բարսեղյանին։
մեկ րոպեից էլ քիչ