Սարն ու ամպիկն ընկերներ էին, երկուսն էլ ճերմակ էին․ սարը՝ որովհետև միշտ ձյունածածկ գագաթով էր, ամպիկն էլ ․․․ դե ․․․ որովհետև ամպ էր։ Սարը միշտ մնում էր իր տեղում՝ ծովի ափին հպարտ կանգնած, իսկ ամպիկը սիրում էր թափառել ցերեկները՝ գիշերները կրկին վերադառնալով ու քուն մտնելով սարի հսկայական լանջին։
մեկ րոպեից էլ քիչ