Այսօր զրուցել ենք Գեղարքունքի մարզի Նորատուս գյուղում ապրող Էդուարդի և Մանեի հետ։ Նրանք համադասարանցիներ են, սովորում են Նորատուսի համար մեկ միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում, ինչպես նաև հաճախում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Օրեր առաջ «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման 7-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում նրանք մինչև 13 տարեկանների տարիքային խմբում իրենց ստեղծած «Միասին բացահայտենք Ֆիզիկան» խաղով հաղթող ճանաչվեցին «Վիրտուալ աշխատանոց» անվանակարգում։ Մանրամասները՝ զրույցի ընթացքում։
մեկ րոպեից էլ քիչ