Լուրեր

Հայ դպրոցականների հերթական հաջողությունը Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 9-15-ն անցկացված «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում:

Մրցույթին մասնակցել է 16 երկրի 116 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Սոնա Սաղեյանը («Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան), Լեոնիդ Ասատրյանը («Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան), Հայկ Աղեկյանը (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց, 12-րդ դասարան) և Տիգրան Հարությունյանը (Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան)։ Թիմը ղեկավարել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ, ք․գ․թ․ Արմեն Գալստյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button