Հոպլյա՛, հեքիաթ

Ձնեմարդու հեքիաթը․ Հոպլյա՛, հեքիաթ

Ձմռանն առատ ձյուն տեղաց և բակի երեխաները ուրախ-ուրախ սկսեցին ձյունագնդիկ խաղալ։ Հետո բոլորը միասին մեծ ձնանգդիկներ սարքեցին՝ երեք հատ ու դրեցին իրար վրա։ Երեխաներից մեկը վազեց, տնից մեծ կարմիր գազար բերեց ու այն դրեցին վերին գնդիկի վրա․ ստացվեց քիթ։ Մյուս երեխան իրենց ավտոտնակից մի ծակ դույլ բերեց, որն էլ շրջեցին ու դրեցին ամենավերում․ ստացվեց գլխարկ։ Երրորդ երեխան ցախավել բերեց, իսկ չորրորդը՝ փոքրիկ գունավոր քարերից աչքեր սարքեց։

Ցուցադրել ավելի
Back to top button