Ֆինանսական գրագիտություն

Ինչպե՞ս պետական գույքը բաժանվեց Հայաստանի քաղաքացիների մեջ․ սեփականաշնորհում

Հայաստանում մի օր որոշում կայացվեց պետությանը պատկանող գույքը՝ հողատարածքներն ու կազմակերպությունները փոխանցել մարդկանց։ Այս միտքը կարող է տարօրինակ թվալ նրանց համար, ովքեր չեն տեսել, չեն հիշում կամ չեն իմացել, որ ինչ-որ ժամանակ մեր երկրում մասնավոր հատվածն առհասարակ բացակայել է։

Այն ստեղծելու համար տեղի ունեցավ երկարատև մի գործընթաց, որի ընթացքում գնահատվեցին, օրինակ, Հայաստանում առկա բոլոր կազմակերպությունների արժեքները, ստացված թիվը բաժանվեց այդ պահին Հայաստանի Հանրապետության բոլոր (նոր ծված երեխայից՝ մինչև ամենատարեց տատիկ-պապիկ) քաղաքացիների մեջ և յուրաքանչյուրին տրվեց ստացված գումարին՝ 20 000 դրամին համարժեք սրտիֆիկատ։

Այդ սերտիֆիկատները փաստում էին, որ ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրը որևէ կազմակերպության, գործարանի բաժնետեր է։

Հենց այս շրջանում «Սև շուկայում» սկսվեցին վաճառվել այդ սեփականատերերը, որոշ մարդիկ դարձան ինչ-որ գործարանների տերեր որոշները՝ վատնեցին իրենց սերտիֆիկատներն անհամեմատ ցածր գնով։ Այսպես ձևավորվեց Հայաստանի մասնավոր հատվածը։

1990-ականներին մեկնարկած հետաքրիր գործընթացի մանրամասները ներկայացրել է Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը՝ կիսվելով պատմական ժամանակաշրջանի պատմությամբ, գործընթացի դրական ու բացասական կողմերով։

Ցուցադրել ավելի
Back to top button