Տեսանյութեր

«Հայաստան. թաքնված ուղի»․ Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը՝ «Armenia, The Hidden Track» («Հայաստան. թաքնված ուղի») կարգախոսով։ Բրենդի հռչակագիրը մարմնավորում է բրենդի պատմությունն ու տեսողական ինքնությունը, որը հրավեր-նամակ է Հայաստանից՝ ուղղված աշխարհին։

«Բարև՛,

Երազո՞ւմ ես թաքնված գոհարներով լի գրավիչ մի վայրում լինել։ Ճի՛շտ ուղու վրա ես։

Ե՛կ ու տես։ Բնապատկերների լեռնաշխարհը: Քո՛ ձեռքի տակ։ Ձայնապատկերները։ Որքան բարձր, նույնքան էլ խորը։ Հինավուրց, բայց թարմ։ Զննի՛ր և ցնցվիր։ Ոգեշնչվի՛ր։

Ե՛կ ու զգա։ Հույզերի ժայթքումը։ Մեծահոգության ոգին։ Փարվի՛ր արևի շողերին։ Բարձրացրու՛ բաժակդ։ Այստեղ օտարներ չկա՛ն։ Կա ընտանիք, որին դեռ չես հանդիպել։

Ե՛կ ու միացիր։ Եթե պատմությամբ ու մշակույթով տարված ես։ Եթե նրբաքիմք գիտակ ես։ Եթե արկածասեր ես։ Եթե հեռավար աշխատող ես։ Պարզապես ե՛կ ու բացահայտիր մեր թաքնված ուղին։ Այսուհետ՝ քո՛ թաքնված ուղին։

Հարազատաբար քո,

Հայաստան»

Ցուցադրել ավելի
Back to top button