Զարթուցիչ
Բարև ամառ, բարև արձակուրդ. Զարթուցիչ
Բարև ամառ, բարև արձակուրդ: Այսօր հունիսի մեկն է։ Նշում ենք երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Շնորհավորում ենք և ուրախ ու անմոռանալի օր մաղթում բոլոր երեխաներին։ Ավանդույթի համաձայն այսօր մայրաքաղաքում և հանրապետության տարբեր շրջաններում հունիսմեկյան միջոցառումներ կկազմակերպվեն։ Առաջարկում ենք մասնակցել և ամռան առաջին օրն ուրախ միջավայրում անցկացնել։
Մինչ այդ «Զարթուցիչ»-ի հյուրասրահում կզրուցենք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Աննա Սարոյանի և նկարչուհի Սոնա Բաղդասարյանի հետ։ Այսօր թանգարանում բացվելու է նրա «Երկրիս գույները» ցուցահանդեսը։
