Ուռա՜, ամառային արձակուրդը եկավ։ Ի՞նչ եք անելու մի ամբողջ ամառ, մտածե՞լ եք։ «Գնալու ենք էքսկուրսիաների, բակում շատ խաղալու ենք, գիրք ենք կարդալու, ճամփորդելու ենք»,–ասում է Ժաննան։
Ի դեպ, շատ պստիկաշենցիների համար հենց դպրոցական էքսկուրսիան է լինելու այս ամառվա առաջին ճամփորդությունը։ Ժամանց բնության գրկում՝ ընկերների հետ։ Շա՜տ հավես է, բայց․․․Գիտեի՞ք, որ բնության գրկում ժամանցը կազմակերպելն էլ գիտելիք է, և որպեսզի հաճույք ստանաք ձեր էքսկուրսիայից, պետք է ահա թե ինչեր իմանաք․․․