Հիթ 1
«Մի վշտացիր, եղիր երջանիկ»․ Հիթ 1
Այսօր մենք խոսելու ենք մի իսկական դասական փոփ երգից, որն ամերիկյան բիլբորդ թոփ 100-ում գրավել է առաջին հորիզոնականը։ Թե որքան է լսվել այս զարմանալի ուրախ և լավատեսական երգն իր տարիներին դժվար է ասել․ ամենաքիչը միլիոնավոր անգամներ։ Այն հանրաճանաչ, տաղանդավոր, ընտիր վոկալիստ Բոբի Մըքֆերինի ամենահայտնի ստեղծագործությունն է, որը տեղ է գտել նրա 1988 թվականի “Simple pleasures”` «Պարզ հաճույքներ» ալբոմում։ Երգը կոչվում է “Don’t worry be happy”`«Մի վշտացիր, եղիր երջանիկ»։