Հունիսի 7-ին մեկնարկում են այս տարվա միասնական քննությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը:
Երևանում ու մարզերում գործելու է 14 քննական կենտրոն: Առաջին քննությունը կենսաբանությունից և աշխարհագրությունից է: Կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ (անցյալ տարի 1304-ն էին), իսկ աշխարհագրություն՝ 127 (2021-ին՝ 176):