Աշխարհի հետ հարաբերությունները նաև առևտրային են։ Մեր երկրում տարածված ապրանքի կարիքն ու պահանջը կա մեկ այլ երկրում, մեր երկրին չհերիքող ապրանքը կարելի է գտնել այլ երկրներից։ Փոխօգնության կամ շահույթ ստանալու այս տարբերակին անվանում են արտահանում կամ ներմուծում։ Ֆինանսական այս կատեգորիան, ինչպես ցանկացած երևույթ, երկու կողմ ունի։
Արտահանման և ներմուծման դրական և բացասական կողմերի մասին պատմում է հաղորդման փորձագետ, Ֆինանսիստների ասոցացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը։ Ու՞մ է ձեռնտու, ո՞ր դեպքերում է վնաս, ինչ ընթացակարգով է տեղի ունենում, ի՞նչ մութ կողմեր ունեն արտահանումն ու ներմուծումը, ինչպե՞ս գտնել բալանսը, ե՞րբ է առցանց գնումը ներմուծում դառնում. հարցերի պատասխանները հնչել են մեր ֆինանսական գրագիտությունը հարստացնող հերթական թողարկման ընթացքում։