Լուրեր

Մեկնարկել են գերազանցության մեդալի հավակնորդների քննությունները

Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 88 է։

Մեդալի կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է 3 քննական կենտրոն. Երևանում՝ թիվ 114 ավագ դպրոցում, Սյունիքում՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում, Շիրակում՝ Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցում։

«Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը տեղի կունենա հունիսի 22-ին: Նշենք, որ պետական ավարտական քննություններից 20 միավորային համակարգում` 18, 19, 20 կամ 10 միավորային համակարգում` 9, 10 միավոր ստացած և «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարք հանձնած մեդալի հավակնորդները ստանում են «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ և պարգևատրվում են մեդալով:

Ցուցադրել ավելի
Back to top button