Զարթուցիչ

«Զորքդ հավաքիր և նետվիր մարտի». Զարթուցիչ

Մեր հյուրը՝ ՀՊԹ–ի հանրային կապերի պատասխանատու Միլենա Մարությանը, ներկայացնում է այն ամառային դպրոցը, որը կմեկնարկի հունիսի 14–ից  Հայաստանի պատմության թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համատեղ նախաձեռնությամբ, և որն իր մասնակիցներին խոստանում է ամառվա հետաքրքիր ու զբաղված մեկ ամիս։ Դպրոցը 7–ից 10 տարեկանների համար է, հայտագրման վերջնաժամկետը՝ մինչև հունիսի 12–ը ներառյալ։

«Լցնենք արքայական գանձարանը», «Զարդերի մոգական ուժը», «Զորքդ հավաքիր և մարտի նետվիր», «Գորգի կախարդական աշխարհը», «Ստվերների թատրոն թանգարանում», «Ինչպես են ստեղծվում մուլտֆիլմերը»․․․ Այս և մի քանի այլ կրթական ծրագրերը, որոնք ներառված են դպրոցի աշխատանքում, շա՜տ զարմանալի հայտնագործություններ են խոստանում․․․

Մանրամասները՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button