Լուրեր

«Դաշտից թանգարան»․ՀԱՊ-ի ամառային դպրոցը

Հայաստանի ազգային պատկերասրահից տեղեկանում ենք, որ տևական դադարից հետո, այս տարի պատկերասրահի ամառային դպրոցը հրավիրում է 10-14 տարեկան երեխաներին` մասնակցելու «Դաշտից թանգարան» խորագրով կրթական ծրագրին։ Նշված տարիքային խմբի պատանիներն ու աղջիկները Վեդիի ամրոց հնավայրում, հնագիտական լաբորատորիայում և Հայաստանի ազգային պատկերասրահում կծանոթանան թանգարաններում ցուցադրվող հնագիտական դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների հայտնաբերման, փաստաթղթավորման, ամրակայման, վերականգնման և ցուցադրության գործընթացներին։

Դասընթացում կիրառվող բոլոր նյութերը երեխաներին կտրամադրվեն կազմակերպիչների կողմից։ Ծրագրի ընթացքում որոշ դրվագներ անց են կացվելու անգլերեն լեզվով և ուղեկցվելու են հայերեն թարգմանությամբ։ Այս տարի միջոցառումն իրականացվելու է Արարատյան դաշտի հարավ-արևելյան հնագիտական նախագծի հետ համատեղ, որն ուսումնասիրում է Վեդի գետի հովտի հնագույն անցյալը պեղումների և մակերևութային հետազոտության դաշտային ծրագրի միջոցով:

Ամեն ամառ միջազգային թիմն այցելում է Հայաստան՝ ուսումնասիրելու հին ժամանակների մարդկանց կենցաղային իրերը, օրինակ՝ կերամիկական անոթները, նրանց գործունեության տարածքները, պատկերացում կազմելու համար, թե ինչպիսին է եղել մարդկանց առօրյան անցյալում:

Ցուցադրել ավելի
Back to top button