Լուրեր

Ժամանակակից արվեստի թանգարանի նոր ցուցադրությունը

2022 թվականին լրանում է Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը, ինչպես նաև նշվում է թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակը:
2022 թ. հունիսի 17-ից Կառավարական տուն N 2 հասցեում (նախկին ԱԳ նախարարության շենք) երկու ամիս տևողությամբ կգործի բացառիկ ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն մի քանի տասնյակ հեղինակի մոտ 300 աշխատանք, կցուցադրվեն թանգարանի ստեղծման պատմության ու գործունեության մասին վավերագրական նյութեր, ինչպես նաև տարբեր հեղինակների կողմից նկարահանված արվեստագետներին նվիրված կարճամետրաժ ֆիլմեր: Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն տարաբնույթ մշակութային միջոցառումներ:

Ինչպես տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից, ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի յուրաքանչյուր օր, բացի երկուշաբթիից, աշխատանքային ժամերը՝ 11:00-18:00:

Ցուցադրել ավելի
Back to top button