Մասնագիտությունների մասին՝ դպրոցից սկսած. Մեկնարկ
2021-2022 ուս․ տարում Տավուշի մարզի դպրոցներում հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի չափորոշիչների փորձարկման շրջանակում 8- 11-րդ դասարաններում որպես ուսումնական գործընթացի պարտադիր բաղադրիչ ներառվեցին նաև մասնագիտական կողմնորոշման խմբակները։ Մեր այսօրվա հյուրը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ուսումնամեթոդական բաժնի համակարգող Շահանե Բեգլարյանը, այդ գործընթացի ակտիվ մասնակիցներից է։ Այսօր նրա հետ զրույցի ընթացքում փորձելու ենք հասկանալ, թե որքանով էր այս մեկ տարին արդյունավետ մասնագիտական կողմնորոշման խմբակների ներդրման առումով՝ մասնագետների, ուսուցիչների, սովորողների դիտանկյունից, ի՞նչ եզրահանգումներ եղան այս փուլում, ի՞նչ խնդիրներ ի հայտ եկան։
Արված աշխատանքն ի մի բերելու համար հարցումներ են անցկացվել, հետազոտություն է արվել, քննարկումներ են եղել և, իվերջո, փորձարկման այս փուլի համար եզրակացություններ արդեն կան։
Շ․ Բեգլարյան — «Բնականաբար, դժվարություններ կան և կան հարցեր, որոնք պետք է վերանայվեն։ Դժվարությունների առումով առաջնայիններից մեկը տարբեր մասնագետների հետ հանդիպումների իրականացումն է․ մասնագետների, որոնք կներկայացնեն իրենց մասնագիտությունը, և այդ հանդիպումն աշակերտների համար կլինի մոտիվացիա, կլինի խթան։ Դա որոշակիորեն դժվարություն էր ներկայացնում, որովհետև բոլոր համայնքներում չէ, որ կարող են ոլորտային առումով տարբեր մասնագետներ լինել։ Գուցե մտածենք այլ տարբերակներ իրազեկման համար և մասնագետներին էլ առաջարկենք, որ իրենք պատրաստակամ լինեն դպրոցներ այցելելու։ Ճիշտ է, մեր վերապատրաստված ուսուցիչները կարողացել են տարբերակներ մտածել, նաև՝ օնլայն տարբերակով շփումներ ապահովել, բայց դա, ինչպես ասացի, խնդիր էր»։
Ավելին՝ զրույցում։