Լուրեր

Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիր

Խաղաղության համաշխարհային ինդեքսում Հայաստանն ամենախաղաղասեր երկրների ցանկում առաջ է հարևաններ Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից: Հրապարակվել է «Global Peace Index» 2022թ.-ի ռեյտինգը, որում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը:

Ադրբեջանը 128-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 145-րդ: Վրաստանը ցանկում  95-րդն է, իսկ Իրանը՝ 141-րդը: Նախորդ տարվա ինդեքսում Հայաստանը և Վրաստանը հավասար միավորներով եղել են 86-րդը, Ադրբեջանը՝ 120-րդը, Թուրքիան՝ 150-րդը:

Ամենախաղաղասեր երկրների ցանկը գլխավորում է Իսլանդիան: Առաջին տասնյակում են նաև Նոր Զելանդիան, Իռլանդիան, Դանիան, Ավստրիան, Պորտուգալիան, Սլովենիան, Չեխիան, Սինգապուրը Ճապոնիան: Ինդեքսը եզրափակում է Աֆղանստանը:

Խաղաղության համաշխարհային ինդեքսը հրապարակում է Տնտեսության և խաղաղության ինստիտուտը (IEP):

Ցուցադրել ավելի
Back to top button