Լուրեր

Երևանը «Global Startup Ecosystem Index-2022»-ի վարկանիշով կովկասյան տարածաշրջանի առաջատարն է

«Global Startup Ecosystem Index-2022»-ի միջազգային վարկանիշում Երևանը կովկասյան քաղաքների շրջանում առաջատար է։ «StartupBlink»-ն ամեն տարի հրապարակում է աշխարհի ամենաընդգրկուն «Global Startup Ecosystem Index» զեկույցը, որը դասակարգում է 1000 քաղաքների և 100 երկրների ստարտափ էկոհամակարգերը: Նպատակն է տրամադրել որակյալ տեղեկատվություն զարգացումների վերաբերյալ:

«Երևանը կովկասյան տարածաշրջանի ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքն է:  Կովկասում այն շարունակում է մնալ առաջին տեղում: Հայաստանը կշարունակի պահպանել իր դիրքը նաև մոտ ապագայում: 2022 թվականին Երևանը մտել է աշխարհի լավագույն 250 քաղաքների վարկանիշային ցանկ: Երևանը մեծ թռիչք է գրանցել՝ բարելավվելով 38 կետով և զբաղեցրել է 244-րդ տեղը համաշխարհային մասշտաբով: Այս աճը Երևանը բարձրացրեց Արևելյան Եվրոպայի սանդղակով, որտեղ նա այժմ զբաղեցնում է 19-րդ տեղը՝ 2021 թվականի 29-ի փոխարեն»,- գրված է զեկույցում։

Նշվում է, որ տարին լավն է եղել Հայաստանի համար, որը զգալի առաջընթաց է գրանցել, բարձրանալով 5 հորիզոնականով, այժմ 100 երկրների շարքում զբաղեցնում է 60-րդ տեղը:

Ցուցադրել ավելի
Back to top button