Լուրեր

Սերենա Ուիլյամսը մեկ տարվա դադարից հետո առաջին հանդիպումն է անցկացրել

Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն առաջին հանդիպումն է անցկացրել նախորդ ամռանից ի վեր:

Ուիլյամսը Իստբուրնի WTA-500 մրցաշարի զուգախաղում Օնս Ժաբերի հետ` առավելության է հասել Սառա Սորիբես-Մարի Բուզկովա զույգի նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է 6:2, 3:6, 11:13 հաշվով:

Վերջին անգամ թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը կորտ էր դուրս եկել 2021 թվականի հունիսի 29-ին: Նա վնասվածք էր ստացել և երկար ժամանակ վերականգնվում էր:  Սերենա Ուիլյամսն արդեն 40 տարեկան է: Նա «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող է, երեք անգամ հաղթել է Օլիմպիական խաղերում:  

Առաջարկում ենք լսել նաև Սերենա և Վեներա Ուիլյամս քույրերի մասին պատմող «Ռիչարդ արքան» ֆիլմի մասին մեր հաղորդումը։

Ցուցադրել ավելի
Back to top button