Ֆինանսական գրագիտություն

Ո՞ր երկրներն ու ոլորտներն են գրավիչ ներդրումների համար

Գումար կուտակած մարդը կամ կազմակերպությունը կարող է որոշել այդ գումարը ներդնել որևէ ոլորտում՝ հետագայում դրանից շահույթ ստանալու ակնկալիքով։ Եվ որքան գրավիչ է որևէ երկիր, այնքան հավանական է, որ ներդրումներ անել պատրաստվող օտարերկրացիների գումարը հենց այդտեղ կհոսի։

Ինչո՞վ է սա ձեռնտու երկրների համար․ Օրինակ՝ Հայաստանում կատարված արտասահմանյան ներդրումները առաջացնում են ակտիվություն, ստեղծում աշխատատեղեր դրական ազդում համախառն ներքին արդյունքի վրա։

Իսկ ի՞նչ անել, որ Հայաստանը օտարերկրյա ներդրողների համար գրավիչ դառնաՖինանսիստների ասոցացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը այս հարցին հակիրճ է պատասխանում՝ ապահովել կայունություն։

Պարզվում է՝ երկրի արժույթի կայունությունը կարևոր է, որովհետև դրա փոփոխման հետևանքով ներդրողն ինչքան հեշտությամբ կարող է մեծ շահույթ գրանցել, նույնքան հեշտությամբ ու անսպասելիորեն էլ մեծ կորուստներ ունենալ։ Կայունությունը կարևոր է բոլոր ոլորտներում՝ տնտեսական, քաղաքական, ռազմական և այլն։

Հաղորդման ընթացքում կիմանանք նաև, թե ինչպե՞ս կարող է վարվել մարդը, եթե ունի խնայողություններ ու ուզում է ներդրումներ անել որևէ ոլորտում։

Ցուցադրել ավելի
Back to top button