Լուրեր

Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Sada Cup միջազգային մրցաշարում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած «Sada Cup» միջազգային մրցաշարում։ Հայաստանի հավաքականը Ռեքս Կալամյանի գլխավորությամբ վերջին խաղում մրցել է Սիրիայի թիմի հետ և պարտվել է երկու միավորի տարբերությամբ՝ 57-59։

Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղում 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին, իսկ երկրորդ խաղում 77։73 հաշվով առավելության էր հասել Իրանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button