Լուրեր

Ազատ ոճային ըմբիշները 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել

Հռոմում ավարտված Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանը 5 մեդալ է նվաճել, որոնցից երեքը՝ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել։

Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը։ Արծաթե մեդալակիր է դարձել 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը։

Նշենք, որ Հայկ Պապիկյանը 70 կգ քաշայինների եզրափակչում գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբիր Ջաֆարովի հետ և 3-2 հաշվով փայլուն հաղթանակ տարել:

Ցուցադրել ավելի
Back to top button