«Զարթուցիչ»-ի պատանի թղթակից Սյուզին կպատմի աշխարհի վտանգավոր կենդանիներից մի քանիսի մասին։
Մենք վախենում ենք շնաձկներից, վագրերից, կոկորդիլոսներից։ Բայց գիտե՞ք, որ մարդկանց համար վտանգ ներկայացնող կենդանիները պարտադիր չէ, որ լինեն ամենամեծն ու ամենահզորը։ Ամենափոքր մոծակն էլ կարող է շատ վտանգավոր լինել մարդու համար։ Այո, այո, հենց այս փոքրիկ միջատը կարող է տարբեր վարակների պատճառ դառնալ։
Վտանգավոր կենդանիներից է նաև ամերիկյան ալիգատորը։ Այս կենդանիները կարողանում են օրերով անշարժ պառկել ջրի մեջ՝ սպասելով որսի։
Հաջորդ վտանգավոր կենդանին գետաձին է։ Գետաձիերն իրենց կարող են շատ անկանխատեսելի ու ագրեսիվ պահել, ինչը նշանակում է, որ նրանից պետք է զգուշանալ, որովհետև ցամաքում նրանք կարող են վազել մինչև 30-35 կմ/ժ:
Զգուշանանք վտանգավոր կենդանիներից և խոսենք տնային կենդանիների մասին, որոնց պահում ու խնամում ենք մենք ինքներս: