Լուրեր

Ռադիոէքսկուրսիա Վարշավայում

Հիմա մտովի հավաքեք ձեր ճամպրուկն ու պատարստվեք ճանապարհորդության։ Միասին կայցելենք Վարշավա։

Վարշավան Լեհաստանի մայրաքաղաքն է և այն համարվում Լեհաստանի ամենամեծ քաղաքը։ Գտնվում է Բալթիկ ծովից 206 կմ հեռավորության վրա: Վարշավայի հիմնական մասը գտնվում է Վիսլա գետի ձախ ափին և ընդգրկում է պատմական 2 քաղաքները հին՝ Ստարե Մյաստո և Նոր Նովե Մյաստո քաղաքները։

Հին քաղաքում պահպանվել են բերդապարսիսպներ, որոնք կառուցվել են 14-15-րդ դարերում։ Կան նաև տներ, Կաթոլիկ տաճարներ որոնք կոչվում են Կոստյոլներ։ Վարշավան բոլորին    հիացնում է իր գեղեցկությամբ ու պատմական հուշարձաններով։ Ուշագրավ է հատկապես  Վարշավայի պալատական հրապարակը։ Այնտեղ գտնվում է Գեղարվեստի թանգարանը։

Վարշավայի մասին խոսելիս, հնարավոր չէ չհիշել նաև հայտնի կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենին։ 1954 թվականին Վարշավայում  հիմնադրվել է լեհ կոպպոզիտորի թանգարանը, որտեղ գտնվում են նրա  անձնական իրերը, նոտաները, ձեռագրերը և դաշնամուրը։

Վարշավայում հոսում է Վիսլա գետը։ Քաղաքի գեղեցիկ  անկյոններից է նաև Ստարե Մյաստոն կամ ինչպես իրենք՝ լեհերն են սիրում ասել Ստարուվկան։ Սա իսկապես շատ գեղեցիկ վայր է և բառերով հնարավոր չէ նկարագրել։    

Վարշավայի սիրտն է համարվում նաև շուկայի հրապարակը, որը  շրջապատված է հին տներով։Հրապարակը միշտ մարդաշատ է և այնտեղ կարելի է տեսնել կառապանների։ Ասենք, որ Վարշավայում չկա կրկես, իսկ ահա թատրոնները շատ են։

Եվս մի հետաքրքիր փաստ Վարշավայի մասին։ Այստեղ ամենաճանաչված ու սիրված հերոսը Վիննի Թուխն է։

Ահա այսպիսին է Վարշավան՝ հին ու նոր, ժամանակակից ու միջնադարյան։

Ռադիոէքսկուրսիան անցկացրեց «Զարթուցիչ»-ի պատանի թղթակից Սեդան:

Ցուցադրել ավելի
Back to top button