Ռուսաստանի դաշնության Լիպեցկ քաղաքի պետական տիկնիկային թատրոնում վերջերս տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողի քեֆը չի պակսի» հեքիաթի բեմադրությունը, որի ռեժիսորը Երևանի դրամատիկական թատրոնի դերասան, վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյանն էր: Ներկայացումը բարձր գնահատեց և՛ հանդիսատեսը, և՛ տեղի մամուլը:
«Ինչպես Պուշկինին` Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում Հովհաննես Թումանյանին գիտեն բոլորը` մեծից-փոքր։ Հենց Թումանյանի շնորհիվ էլ մեր թատրոնը ծանոթացավ Հայաստանի տիկնիկավարներին»,- պատմում է Լիպեցկի պետական տիկնիկային թատրոնի ղեկավար Ֆիլիպ Յանկոն:
Այսօր «Զարթուցիչ»-ի ստուդիա ենք հրավիրել Արմեն Բարսեղյանին, ով նոր է վերադարձել Լիպեցկից և մեզ հետ կկիսվի իր տպավարություններով։