150.7 միլիարդ դոլար․ 2018-ին «Ֆորբս»-ի վարկածով այսքան էր գնահատվում աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի կարողությունը։
Ամերիկացի գործարար, «Amazon.com» ինտերնետ ընկերության հիմնադիր ղեկավար, «The Washington Post» հրատարակչության սեփականատեր․․․ցանկը կարելի է շարունակել։ 2020 թվականին նրա ընկերությունը դարձավ աշխարհում չորրորդ տեխնոլոգիական ընկերությունը, որը միացավ 1 տրիլիոն դոլար արժողությամբ ընկերությունների ակումբին։ 2022 թվականի հունվարի դրությամբ նրա կարողությունը գնահատվում էր 191,3 միլիարդ դոլար։
Իսկ ամեն ինչ սկսվել էր McDonald’s-ից։ Երազանքն ու նպատակը Բեզոսին ստիպեցին հեռանալ բավական բարձր վարձատրվող աշխատանքից ու ստեղծել սեփական բիզնես՝ ձախողելու մեծ ռիսկերով։
1986 թվականին նա գերազանցությամբ ավարտեց Փրինսթոնի համալսարանը համակարգչային գիտության և էլեկտրատեխնիկայի ոլորտում: Ջեֆ Բեզոսը միլիոնատեր դարձավ 1997 թվականին՝ 33 տարեկան հասակում՝ Amazon-ի նախնական հրապարակային առաջարկի միջոցով 54 միլիոն դոլար հավաքելուց հետո։
«Եթե դու չես հասկանում քո բիզնեսի նրբությունները , դու կձախողես»- ասում է ամենահարուստ մարդը։ «Ֆինանսական գրագիտություն» հաղորդման հերթական թողարկումն առաջարկում է հասկանալ Amazon.com բիզնեսի նրբությունները։