Լուրեր

Հայտնաբերվել է անհետացած համարվող կարմիր կաղնու ենթատեսակ

Ամերիկացի բուսաբանների խումբը Տեխասի Բիգ Բենդ ազգային պարկում հայտնաբերել է կարմիր կաղնու մի ենթատեսակ, որն անհետացած էր համարվում: Ընդ որում՝ ենթադրվում էր, որ այն անհետացել է է 20-րդ և 21-րդ դարերի սահմանագծին: Այս տեսակի վերջին հայտնի ծառը մահացել է 2011 թվականին:

Բիգ Բենդ այգում հայտնաբերված կաղնին, իրականում, անմխիթար վիճակում է․ հետազոտողները հայտնաբերել են սնկային վարակի օջախներ, իսկ ծառի բունը վնասվել է անտառային հրդեհներից մեկի ժամանակ։ Բայց՝ կեցցեն կենսաբաններն ու գիտությունը․ գիտնականները քննարկում են ծառը և տեսակն ամբողջությամբ փրկելու ծրագիրը: Առաջին քայլը ծառից ԴՆԹ-ի նմուշներ հավաքելն է՝ ուսումնասիրության և սնկային վարակների նկատմամբ նրա հակվածությունը պարզելու համար:

Այս վերջին մոհիկանի օգնությամբ ողջ տեսակը վերակենդանացնելու խնդիրը դժվար լուծելի է այն պատճառով, որ հիվանդ ծառը պտուղ՝ այսինքն՝ կաղին չի տալիս։ Բայց գիտնականները ելք կգտնեն։

Ցուցադրել ավելի
Back to top button