Լուրեր
Հայաստանի ներկայացուցիչը Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայում նվաճել է բրոնզե մեդա

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել են Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողների անունները։
Հայաստանի ներկայացուցիչ, «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Արման Հայրապետյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Ընդհանուր առմամբ շուրջ 145 ԿՄՕ մասնակիցներ, ըստ ցուցաբերած բարձր արդյունքների, միջազգային ժյուրիի գնահատման արդյունքներով նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-18-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում էր Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել 64 երկրների աշակերտական թիմեր։