![](https://arevik.armradio.am/wp-content/uploads/2022/07/big_rb0f23c8c0bbe5b9cf0e3e0b623208297-e1658129427704-769x470.png)
Հայրենի բնակավայրը բացահայտելու հրաշալի առիթն արդեն երրորդ անգամ տարածվելու է Հայաստանի բոլոր վայրերում՝ Սյունիքից մինչև Վայոց Ձոր, Սևանի ավազանից մինչև Տավուշ, ինչպես նաև Արցախից մինչև Ջավախք։ Նախորդ երկու տարիներին փառատոնին մասնակցած յոթսարեցիների թիվը հատել է 1000-ի շեմը:
Ողջ գիտահետազոտական որոնման ընթացքում մասնակիցները աշխատել են պատմամշակութային ժառանգության առաջատար մասնագետների ուղղորդմամբ և աջակցությամբ: Հասանելիություն են ունեցել հազվագյուտ թանգարանային և գրադարանային հավաքածուների, ձեռք են բերել արշավներ գնալու փորձ, որոնք սոսկ արշավ լինելուց վերածվել են գիտական և հետախուզական ուսումնասիրությունների: Հայաստանի ամենահեռավոր գյուղերում, աշակերտից մինչև համայնքի ղեկավար, ներգրավվել են տեղի պատմամշակութային ժառանգության հայտնաբերմանը: Որոշ դեպքերում փառատոնի մասնակիցներին հաջողվել է մաքրել և որոշակի պահպանման գոտի սահմանել իրենց հայտնաբերած հուշարձանի համար, որն էլ փաստացի համալրել է մեր հուշարձանների շարքը:
Այս տարի ևս, հայկական տարբեր ծայրերից մրցույթ-փառատոնին միացած մասնակիցները կարող են նորովի բացահայտել ու ներկայացնել իրենց գյուղը կամ քաղաքը։
Մրցույթ փառատոնին մասնակցելու համար հարկավոր է պարտադիր կերպով ծանոթանալ Կանոնակարգին (անցնել հղումով ) և լրացնել մասնակցության հայտաձևը:
Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 29-ը: