Լուրեր
Ուկրաինան կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին

Ուկրաինան կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին, որն անցկացվելու է դեկտեմբերին Երևանում: Այս մասին գրում է eurovoix-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին։ Հիշեցնենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Մալենայի փայլուն հաղթանակից հետո հայտարարել էին, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Մանկական Եվրատեսիլ»-ը Երևանը հյուրընկալում է երկրորդ անգամ: Նախորդը 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո էր: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է