Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայում և վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը:
Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում մրցել է Հնդկաստանի երկրորդ հավաքականի դեմ, որի հետ 5-րդ տուրից հետո կիսում էր առաջին հորիզոնականը, և հաղթել է 2,5:1,5 հաշվով:
Արման Փաշիկյանի գլխավորած թիմի կազմում հաղթանակներ են տարել գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվել է:
Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։