Ավարտվել է Հայաստանի հանրային ռադիոյի կողմից հայտարարված «Արևի երգը» մանկապատանեկան երգի մրցույթը:
Մասնակցության իրավունք ստացած 8 մասնակիցներից երեքը մասնագիտական ժյուրիի կողմից ստացել են առավելագույն ձայներ և ճանաչվել են 1-ին, 2-րդ և 3-րդ անվանակարգերի հաղթողներ:
1-ին տեղ — «Իմ մայրիկ»
Խոսք և երաժշտություն՝ Աննա Հայրապետյանի
2-րդ տեղ — «Խաղաղություն թող լինի»
Խոսք և երաժշտություն՝ Հռիփսիմե Խրիմյանի և Ազատ Մխիթարյանի
3-րդ տեղ- «Երգ խաղաղության»
Խոսք և երաժշտություն՝ Զառա Սարիբեկյանի:
Հայտնի են նաև «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի հատուկ մրցանակ»-ի և «Արևիկ» ռադիոալիքի ունկնդիրների համակրանք» անվանակարգին արժանացած հաղթողները: «Արևիկ» ռադիոալիքի ունկնդիրների համակրանք» անվանակարգի հաղթող է ճանաչվել Աննա Հայրապետյանի «Իմ մայրիկ» երգը՝ 735 ձայնով:
«Արևիկ» մանկապատանեկան անսամբլի հատուկ մրցանակ»-ին է արժանացել Գայանե Աղայանի «Մանկության մոլորակ» երգը:
Հայտնում ենք, որ մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2022 թ-ի սեպտեմբերի 2-ին: Հաղթող ճանաչված մասնակիցներին սեպտեմբեր ամսից հնարավորություն կտրվի անվճար ձայնագրություններ կատարել Հայաստանի Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում.
1-ին տեղ- 9 ժամ,
2-րդ տեղ- 6 ժամ,
3-րդ տեղ- 4 ժամ,
Հատուկ մրցանակակիրներ՝ 4 ժամ: