Տեսանյութեր

Խոսող կտավներ․ Սևանի Աստվածամայր սրբապատկեր

Ինչպես գիտեք, Հայաստանի ազգային պատկերասրահը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է Խոսող կտավներ նախագիծը, որի նպատակը կերպարվեստը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հասանելի դարձնելն է։

Անհայտ հայ նկարչի վրձնին պատկանող Սևանի Աստվածամայր սրբապատկերը Խոսող կտավներ նախագծի յուրահատուկ թալիսմանն է։ Ըստ ավանդության՝ հենց այս սրբապատկերն է ուժ, զորություն և առողջություն պարգևում կույրերին։

Սրբապատկերի նկարագրությունը հնչյունավորել է սիրված դերասան Դավիթ Հակոբյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button