ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրավիրում է ՀՀ մարզերում և Երևանում բնակվող 18-ից 30 տարեկան երիտասարդներին՝ մասնակցելու ամենամյա երիտասարդական ֆորումին:
Ֆորումի նպատակներն են՝
- Երիտասարդական աշխատանքի զարգացումը՝ ներառելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերից և զբաղվածությունից դուրս մնացած (NEET խմբի) երիտասարդներին,
- ՀՀ-ում երիտասարդական կենտրոնների գործունեության զարգացումը,
- Պետական, տեղական և միջազգային մակարդակներում երիտասարդների մասնակցության ակտիվացումը:
Ֆորումը իրականացվելու է 4 թեմատիկ աշխատարաններով. դրանք են՝
- Երիտասարդական աշխատանքը ՀՀ մարզերում և մարզային համայնքներում (ներառելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերից և զբաղվածությունից դուրս մնացած (NEET խմբի) երիտասարդներին ներգրավելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները):
- Երիտասարդական կենտրոնների գործունեությունը Երևանում, ՀՀ մարզերում, համայնքներում, առանձնահատկությունները, առկա խնդիրները:
- Երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը՝ սկսած համայնքի պահպանումից մինչև զարգացում և ազդեցությունը որոշում կայացնողների վրա:
- Պետական, տեղական, միջազգային և հասարակական կառույցների միջև համագործակցությունը՝ երիտասարդների հիմնախնդիրների բարձրացման և լուծման ուղղությամբ:Երիտասարդական աշխատանքը ՀՀ մարզերում և մարզային համայնքներում (ներառելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերից և զբաղվածությունից դուրս մնացած (NEET խմբի) երիտասարդներին ներգրավելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները):
- Երիտասարդական կենտրոնների գործունեությունը Երևանում, ՀՀ մարզերում, համայնքներում, առանձնահատկությունները, առկա խնդիրները:
- Երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը՝ սկսած համայնքի պահպանումից մինչև զարգացում և ազդեցությունը որոշում կայացնողների վրա:
- Պետական, տեղական, միջազգային և հասարակական կառույցների միջև համագործակցությունը՝ երիտասարդների հիմնախնդիրների բարձրացման և լուծման ուղղությամբ:
Մասնակցության հայտերը պետք է լրացվեն առցանց՝ https://bit.ly/3R4lWrH հղմամբ՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ: Ընտրությունը կկատարվի լրացված հայտերի հիման վրա՝ հաշվի առնելով երիտասարդների՝ հասարակական կյանքին ներգրավվածությունը և մարզային համաչափ բաշխումը:
Ամենամյա երիտասարդական ֆորումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 28-ից 30-ը Աղվերանում։ Ֆորումին մասնակցությունն անվճար է։ Ընտրված մասնակիցների ճանապարհածախսը և կեցությունը հոգում է նախարարությունը։