Զարթուցիչ

Ինչպե՞ս ամառվա շոգին հայտնվել ձմռան ու Ձյունե թագուհու աշխարհում․ Զարթուցիչ

Տարիներով ձևավորված ավանդույթի համաձայն Ռադիո Արևիկում օգոստոսի վերջին օրերը ամառային արձակուրդն ամփոփելու, գնահատելու, ամառվա՝ մեզ նվիրած սիրուն օրերը վերհիշելու օրեր են։  

Մեր այսօրվա հյուրերը՝ Գուրգենն ու Մաքսիմը, այս ամառը կարծում ենք, լավ են հիշելու․ համենայնդեպս այս ամառվա հինգ օր չեն մոռանա երկար ժամանակ։ Նրանք այն անցկացրել են «ֆիզիկան ու մենք» ճամբարում։ Ի՞նչ ճամբար էր, ինչպես հայտնվեցին այնտեղ, ի՞նչ հետաքրքիր առաջադրանքներ կային․ կիմանաք զրույցի ընթացքում։

Իսկ ի՞նչ կասեք, եթե ձեզ այս ամառվա շոգին առաջարկենք հայտնվել ձմռան ու Ձյունե թագուհու աշխարհում․․․

Դե, իրականում առաջարկությունն ուժի մեջ է մտնում վաղվանից երկու օրով և այն էլ՝ միայն ժ․ 19․30–ից․․․Եվ այսպես, օգոստոսի 26–ին և 27–ին ժ․19․30–ին Երևանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում տեղի կունենա «Ձյունե Թագուհին» կախարդական սառցե շոու-ներկայացումը համաշխարհային մակարդակի գեղասահորդների մասնակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է մարզադպրոցի ֆեյսբուքյան էջը, «Կցուցադրվի Կայի ու Գերդայի անմահ պատմությունը ընկերության և հավատարմության, խիզախության և նվիրվածության մասին։ Այս գեղեցիկ պատմությունը հերթական անգամ կհիշեցնի, որ իրական ընկերությունն ու անկեղծ սերը կարող են հալեցնել անգամ ամենասառցե սիրտը»:

Ներկայացման, մարզադպրոցի առրյայի և ծրագրերի մասին զրուցելու համար մենք օրերս հյուրընկալեցինք մարզադպրոցի մարզիչներից Էլեն Համբարձումյանին։ Զրույցն ամբողջությամբ կարող եք լսել օգոստոսի 26-ին՝ Ռադիո Արևիկի «Մեկնարկ» ծրագրում, իսկ այս թողարկմանը կներկայացնենք մի հատված մեր զրույցից։

Ցուցադրել ավելի
Back to top button