10 րոպե կինոյի մասին

Ֆիլմ, որտեղ գրեթե գործողություն չի կատարվում, բայց ուզում ես անընդհատ դիտել․ «Թուրինյան ձի»

Կինոռեժիսոր Հայկ Օրդյանի հետ 10 րոպե խոսել ենք հունգարացի ռեժիսոր Բելա Տարի անսովոր ֆիլմի մասին․ «Թուրինյան ձի»։ Այն թողարկվել է 2011 թվականին, սև ու սպիտակ է, ունի երկար խրոնոմետրաժ՝ 2 ժամ 35 րոպե։ Ֆիլմում դիալոգներ գրեթե չկան, ողջ կինոյի ընթացքում հազվադեպ ենք լսում խոսքեր։ Տեսնում ենք երկար կադրեր։ Դրաման նկարահանված է ընդամենը 30 պլանով։

Ցուցադրել ավելի
Back to top button