Սպասում եմ սեպտեմբերին, որովհետև ․․․Զարթուցիչ
Ճիշտ է՝ արձակուրդին դեռ երեք օր կա, բայց շատերիս մտքում արդեն դպրոցն ու նոր ուսումնական տարին է։ Մտածում ենք, թե ի՞նչ նոր առարկաներ ենք անցնելու այս տարի, և առհասարակ, ի՞նչ է փոխվել հանրակրթական դպրոցներում։
Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունից օրինակ՝ տեղեկանում ենք, որ նախատեսվում է բոլոր դպրոցներում բնագիտական նոր լաբորատորիաներ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման ակումբներ հիմնել։ Մենք մտածում ենք, որ լավ նախաձեռնություն է, և շատերս կօգտվենք այդ հնարավորությունից։
Մի խոսքով մոտենում է սեպտեմբերը, իր հետ բերելով մի շարք նորություններ և դպրոցական աշխույժ օրեր։ Իսկ պատրա՞ստ ենք երկար հանգստից ու անհոգ օրերից վերադառնալ դպրոցական առօրյային։ Հենց այդ մասին է մեր այսօրվա զրույցը։
Որքան էլ, որ կարոտել ենք դպրոցը, ուսուցիչներին ու դասընկերներին, միևնույնն է, սեպտեմբերի առաջին օրերին դժվար ենք հարմարվում այն մտքի հետ, որ նորից պետք է շուտ արթնանանք, դասերին ուշադիր լինենք և բակում խաղալու փոխարեն տնային աշխատանքներ կատարենք։ Կարծում ենք շատերիս է ծանոթ այս զգացումը։ Եթե հաջողվում է հեշտ հաղթահարել այդ փուլը, լավ է, եթե ոչ՝ օգնության է գալիս հոգեբանը։
Մեր զրուցակիցը հոգեբան Անի Ապիտոնյանն է։